Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մեր դպրոցի ԱԲ Սերունդ ծրագրի շրջանավարտ Հասմիկ Փայտյանը այսօր ԵՊՀ-ում մասնակցել է «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին, որը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Հասմիկը ընդգրկված էր «Տեխնոլոգիական կրթության դերը արդի դպրոցում» թեմայով պանելային քննարկման մեջ, որտեղ ներկայացվել են կրթության ոլորտում նորարարական մոտեցումները, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններն ու դրանց ազդեցությունը սովորողների զարգացման վրա։
Մաղթում ենք Հասմիկին նոր հաջողություններ, ստեղծագործական ձեռքբերումներ և շարունակական առաջընթաց