Դպրոցի աշակերտական խորհրդին կից գործող Զբոսաշրջային ակումբի մասնակից սովորողները խորհրդական Կարեն Պուլուզյանի և ուսուցչուհի Կարինե Բաբայանի ուղեկցությամբ ունեցան գործնական դաս-քայլարշավ՝ Ազատի ջրամբարի վերադիր գոտուց մինչև Գառնու տաճար։ Մեկնարկակետից հաղթահարել են մի քանի բարձունքներ, այնուհետև իջել են Ազատ գետի կիրճը։ Քայլել են կիրճի երկայնքով՝ Ազատի աջ ափով։ Ճանապարհին իրականացվել են հետազոտական աշխատանքներ՝ հողերի տարբեր տիպերի, գետի ջրի ուսումնասիրություն, ապարատեսակների նմուշառում՝ երկրաբանական մուրճի օգտագործմամբ, կիրճի, ձորակների և ձորերի մորֆոստրուկտուրային և մորֆոսկուլպտուրային հորինվածքի դիտարկումներ և վերլուծություն։ Ականատես են եղել տարբեր երկրաբանական տարիքի և տարբեր ծագումնաբանական առանձնահատկություններ ունեցող ռելիեֆի ձևերի հերթագայմանը։ Կատարել են քամու ուղղության որոշում, ամպամածության աստիճանի որոշում։ Տրվել է Ազատ գետի կիրճի՝ գետի աջ ափի լանդշաֆտաէկոլոգիական վերլուծությունը։
Քայլարշավին ներգրավված էին պրոֆեսիոնալ լեռնագնացներ ովքեր առաջնորդել են ողջ ճանապարհին։ Ակումբականները դրսևորվել են լավագույն կողմերով՝ ցուցաբերելով կարգապահություն, դիմացկունություն, կամք, տոկունություն, ընկերասիրություն